Ռուսաստանցիներն առաջվա պես ամենասուր խնդիրը համարում են գնաճը, գործազրկությունը, աղքատությունը և աղքատացումը։ Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը Ռուսաստանի բնակչությանն ամենաքիչն է հետաքրքրում՝ վկայում են «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների արդյունքները։
ԵԱՀԿ դիտորդական խումբը երեկ երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ՝ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱՄՆ-ի բանակը, միջազգային Global Firepower ընկերության համաձայն, կրկին ճանաչվել է ամենահզորն աշխարհում: Երկրորդը Ռուսաստանն է, երրորդը՝ Չինաստանը, առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդիպել է հանձնաժողովի անդամների հետ:
ԱՄՆ-ը պահանջում է, որ Ռուսաստանը փակի հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում, երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ի պատասխան ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմը կրճատելու Կրեմլի որոշման:
Օգոստոսը, որ ավանդույթի ուժով արձակուրդային ամիս է խմբագրակազմերի համար, նույնպես հագեցած էր մարզական խոշոր իրադարձություններով: Ուրախալին այն է, որ ամիսը հաղթական եղավ տարբեր մարզաձևեր ներկայացնող, տարբեր առաջնությունների ու մրցաշարերի մասնակցող հայազգի մարզիկների համար:
Վլադիմիր Պուտինի երրորդ ընտրությունից չորս տարի անց քաղաքական ռեժիմի ներսում սկսվեց կադրային արմատական վերակառուցում: Վերադասավորումների ալիքներն ընդգրկեցին նախագահի աշխատակազմը, նահանգապետերին, ուժային կառույցներին, պետական կորպորացիաները:
2017 թվականի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ: Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության սեզոնային բնույթը և ռիսկայնությունը՝ ներկայումս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստուգումներ են իրականացվում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...