Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Իսկական աղմուկը կբարձրանա, երբ С-400-ները Թուրքիա գան

    Իսկական աղմուկը կբարձրանա, երբ С-400-ները Թուրքիա գան

    29.07.2017| 23:38
    ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից Թուրքիան չստացավ սպասված հետաքրքրությունը իր հրթիռային տենդերի նկատմամբ: Թուրքիայի նպատակը ոչ այնքան հրթիռներ ձեռք բերելն էր, որքան, ժամանակ չկորցնելով, քայլ անել դեպի հրթիռային տեխնոլոգիաները, որոնց կարիքն ունի, շնորհիվ համագործակցության, որը պիտի կառուցվեր: Բայց մեր բարեկամները, դաշնակից երկրները նման մոտեցում չունեցան, նույնիսկ առաջարկներ չարեցին նշված չափանիշների շրջանակներում:
  • Վարչապետը՝ Վայոց ձորում

    Վարչապետը՝ Վայոց ձորում

    29.07.2017| 23:35
    Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկում խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:
  • Շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է

    Շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է

    29.07.2017| 23:34
    Հուլիսի 23-29-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է՝ տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:
  • Թրամփը աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել

    Թրամփը աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել

    29.07.2017| 23:33
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելլիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար:
  • Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել

    Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել

    29.07.2017| 23:32
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ասել է, որ Մոսկվան ստիպված է պատասխանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող ԱՄՆ-ի նոր օրինագծին:
  • Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը

    Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը

    29.07.2017| 23:31
    Սպիտակ տունը հուլիսի 28-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ստորագրել ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համար սահմանված պատժամիջոցները խստացնող օրինագիծը:
  • «Երեք խոզուկների նոր արկածները»` կամերային թատրոնի բեմում

    «Երեք խոզուկների նոր արկածները»` կամերային թատրոնի բեմում

    29.07.2017| 15:59
    Մեկ տարվա ընդմիջումից հետո անգլիական հանրահայտ «Երեք խոզուկները» հեքիաթի հիմքով կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Երեք խոզուկների նոր արկածները» հեքիաթ-մյուզիքլը վերադարձավ Կամերային երաժշտական պետական թատրոնի բեմ՝ նորացված և հարստացված (բեմադրող ռեժիսոր՝ Սամսոն Ստեփանյան): Տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
  • ՀՀ նախագահը կմասնակցի Մադրասում հուշարձանի բացմանը

    ՀՀ նախագահը կմասնակցի Մադրասում հուշարձանի բացմանը

    29.07.2017| 11:12
    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին Հնդկաստան կայցելի: Հնդկաստանի Չենայի քաղաքում հուշարձան կտեղադրվի Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի պատվին:
  • Կատարի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը

    Կատարի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը

    29.07.2017| 11:10
    Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդուռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը: Նրա կարծիքով՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը համառություն են ցուցաբերում, և ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր չեն իրականացնում:
  • ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կհանդիպեն Մոսկվայում

    ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կհանդիպեն Մոսկվայում

    29.07.2017| 11:09
    ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը: