Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Պուտինը դեռ չի որոշել

    Պուտինը դեռ չի որոշել

    22.07.2017| 23:49
    Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել` 2018-ին լքելու է նախագահի պաշտոնը, թե ոչ: Դպրոցականների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին` Պուտինն ասել է. «Ես դեռ չեմ որոշել՝ շարունակելու եմ աշխատել այդ պաշտոնում, թե ոչ: Կապրենք կտեսնենք»:
  • ԼՂ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումների 6-ամսյա ամփոփագիրը

    ԼՂ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումների 6-ամսյա ամփոփագիրը

    22.07.2017| 23:48
    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ամփոփագիր՝ 2017-ի 1-ին կիսամյակում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, այդ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 9000 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121 000 կրակոց:
  • ԳԴՀ ԱԳ նախարարը՝ Գերմանիայի թուրքերին

    ԳԴՀ ԱԳ նախարարը՝ Գերմանիայի թուրքերին

    22.07.2017| 23:47
    «Bild»-ը հրապարակել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի նամակը՝ Գերմանիայում ապրող թուրքերին: Գերմաներեն ու թուրքերեն երկլեզու ուղերձում Գաբրիելն անդրադարձել է վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառներին և Գերմանիայի որդեգրած դիրքորոշմանը:
  • Առաջինը ճշտվեց Ալիևը

    Առաջինը ճշտվեց Ալիևը

    22.07.2017| 22:25
    Երեկ Սոչիում հանդիպեցին Պուտինն ու Ալիևը: Մանրամասներ դեռ չկան: Kremlin ru-ն փոխանցել է առաջին հինգ րոպեն:
  • Կայացավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով ազնվամորու երկրորդ փառատոնը

    Կայացավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով ազնվամորու երկրորդ փառատոնը

    22.07.2017| 22:22
    Այսօր` հուլիսի 22-ին, Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում, տեղի ունեցավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Ազնվամորու փառատոն» միջոցառումը, որը կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանը:
  • Գրական հերոսին նվիրված առաջին հայերեն կայքը

    Գրական հերոսին նվիրված առաջին հայերեն կայքը

    22.07.2017| 22:18
    Օրեր առաջ բացվել է Շերլոք Հոլմսի մասին առաջին և միակ հայերեն կայքը՝ holmes.am, որտեղ ցանկացած մարդ կարող է անվճար և առանց գրանցվելու ընթերցել հայերեն թարգմանությամբ ավելի քան 34 պատմվածք, 3 վիպակ և 14 գիրք Շերլոք Հոլմսի մասին, իսկ նրանցից շատերը՝ ոչ միայն կարդալ, այլև լսել: Այն իր տեսակի մեջ միակ հայերեն կայքն է՝ նվիրված որևէ գրական հերոսի, և առաջինն է՝ դետեկտիվ գրականության վերաբերյալ: «Իրատեսի» զրուցակիցը holmes.am կայքի հիմնադիր ՀԱՅԿ ԱՓՐԻԿՅԱՆՆ է։
  • Վաղը աշխատանքային օր է

    Վաղը աշխատանքային օր է

    22.07.2017| 16:38
    Հուլիսի 23-ին նշվում է Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, որը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, իսկ երկուշաբթի օրը՝ հուլիսի 24-ին, կլինի մեռելոց։
  • Պուտինն` Ալիևին. Մենք կփնտրենք տարածաշրջանային բարդ հարցերը լուծելու ուղիներ

    Պուտինն` Ալիևին. Մենք կփնտրենք տարածաշրջանային բարդ հարցերը լուծելու ուղիներ

    22.07.2017| 16:02
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
  • 4,2 մագնիտուդով երկրաշարժ Իտալիայում

    4,2 մագնիտուդով երկրաշարժ Իտալիայում

    22.07.2017| 16:01
    Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտական ազգային ինստիտուտը գրանցել է 4.2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ՝ հայտնում է Corriere della Sera-ն։
  • ԱՄՆ-ը չի պահանջում Ասադի անհապաղ հրաժարականը

    ԱՄՆ-ը չի պահանջում Ասադի անհապաղ հրաժարականը

    22.07.2017| 16:00
    ԱՄՆ-ը չի պահանջում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականը որպես այդ երկրում վեց տարի շարունակվող պատերազմի քաղաքական կարգավորման մաս՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Թոմ Բոսեթը: