-
21.07.2017|
00:02
Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։
-
20.07.2017|
21:06
ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ՝ իր մտահոգությունը հայտնելով հայտնի իրավապաշտպանների թուրքական բանտում պահելու փաստի առնչությամբ:
-
20.07.2017|
21:05
Ռամ Նաթ Քովինդը, որին առաջադրել էր կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտին» (Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն), ընտրվել է Հնդկաստանի նախագահ՝ հաղորդել է ընտրական հանձնաժողովը: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քովինդը հավաքել է ձայների 65 տոկոսը:
-
20.07.2017|
21:04
Ռուսաստանը կշարունակի պաշտպանել Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները և շահերը:
-
20.07.2017|
21:03
Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին:
-
20.07.2017|
21:02
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի զարգացման հարցեր:
-
20.07.2017|
21:02
Ֆիրդուսի տոնավաճառի հարակից տարածքի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ էին։ Նրանք պահանջում էին հստակեցնել, թե իրենց տները ևս խանգարելու են շինարարությանը։
-
20.07.2017|
21:01
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հոգեբան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
-
20.07.2017|
21:00
Գերմանիայի արդարադատության նախարարն այսօր կոչ է արել ավելի խիստ դիվանագիտական քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ 6 իրավապաշտպանների, այդ թվում՝ Գերմանիայի մի քաղաքացու ձերբակալությանն ի պատասխան:
-
20.07.2017|
20:59
Գերմանիայի ԱԳՆ-ն հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելելուց, զգուշացնելով, որ նրանք կարող են կանգնել ազատազրկման վտանգի առաջ: Բեռլինը արմատապես վերանայում է հարաբերությունները Անկարայի հետ՝ այսօր հայտարարել է ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ տեղեկացնելով՝ Գերմանիան դիտարկում է Անկարայի նկատմամբ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցների հարցը: