Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Արցախի և ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

    Արցախի և ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

    13.07.2017| 02:45
    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ հայտարարություն են տարածել:
  • Ռուբեն Գևորգյանցի անունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4 մլն-ից ավելի գումար է նվիրաբերվել

    Ռուբեն Գևորգյանցի անունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4 մլն-ից ավելի գումար է նվիրաբերվել

    13.07.2017| 02:43
    Անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակին կատարված նվիրաբերությունը կազմում է 4,300,000 ՀՀ դրամ՝ տեղեկացնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:
  • Առաջադրվել է ԼՂՀ նախագահի երկու թեկնածու

    Առաջադրվել է ԼՂՀ նախագահի երկու թեկնածու

    13.07.2017| 02:42
    Երեկ երեկոյան ժամը 18.00-ին լրացավ ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Գործող նախագահ Բակո Սահակյանից բացի առաջադրվելու որոշում է կայացրել ԼՂ խորհրդարանի մեծությամբ չորրորդ ուժի՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
  • Ռուսաստանի սահմանապահները կպահե՞ն Լեռնային Ղարաբաղի սահմանը

    Ռուսաստանի սահմանապահները կպահե՞ն Լեռնային Ղարաբաղի սահմանը

    13.07.2017| 02:39
    ՌԴ ԱԴԾ սահմանապահային ծառայության ստորաբաժանումները Հայաստանում և Հայաստանի ԱՎԾ սահմանապահ զորքերը մշակում էին սցենարներ՝ կասեցնելու սահմանախախտների մուտքը Իրանից ԼՂՀ (Արցախի Հանրապետություն): Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ ծրագրի՝ հայ-իրանական պետական սահմանի երկու պայմանական սահմանախախտներ հաղթահարել են ազդանշանային համակարգի գծային հատվածը և անցել են Հայաստանի ու ԼՂՀ-ի վարչական սահմանը, ջանալով թաքնվել լեռնային տեղանքում: Որոնումների արդյունքում ուսումնական սահմանախախտներից մեկին սահմանապահները բռնեցին թաքնվելու փորձի պահին, իսկ երկրորդին գտան կվադրակոպտերի օգնությամբ, որի վրա տեսախցիկ կար»:
  • Շարմազանով. Գերտերությունները թույլ չեն տա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի

    Շարմազանով. Գերտերությունները թույլ չեն տա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի

    13.07.2017| 02:36
    ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործնականում բացառում է լայնամասշտաբ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում: «Սա կապում եմ նաև Պուտին- Թրամփ հանդիպման հետ»՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Շարմազանովն ընդգծեց, որ աշխարհում թիվ մեկ խնդիրն այսօր Սիրիայի ճգնաժամն է։
  • Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները

    Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները

    12.07.2017| 23:09
    Այսօր հայտնի դարձան «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվեց Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաև՝ հատուկ մրցանակ շնորհվեց Սեոլհվա Կիմին (Հարավային Կորեա)։ Մրցանակակիրներից բացի, ևս երկու դաշնակահար իրավունք ստացավ մասնակցելու Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին։
  • Անկաշառ ապրելու կինոբանաձև՝ «Ոսկե ծիրանի» ֆիլմացանկում

    Անկաշառ ապրելու կինոբանաձև՝ «Ոսկե ծիրանի» ֆիլմացանկում

    12.07.2017| 15:24
    «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի Միջազգային խաղարկային մրցույթում ընդգրկված է պարսիկ ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» ֆիլմը, որն այս տարի Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիրն է: Այն պատմում է 35-ամյա Ռեզայի մասին, որը կաշառակերության համատարած ճահճում փորձում է հետևել անկաշառ ապրելու իր բանաձևին՝ ենթարկվելով տարատեսակ փորձությունների Իրանի հեռավոր գյուղերից մեկում խմորվող անազնիվ բարքերում:
  • Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

    Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

    12.07.2017| 14:38
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին:
  • Թրամփի որդու և ռուս իրավաբանի հանդիպման միջնորդը Ալիևի նախկին փեսան է եղել

    Թրամփի որդու և ռուս իրավաբանի հանդիպման միջնորդը Ալիևի նախկին փեսան է եղել

    12.07.2017| 14:14
    ԱՄՆ նախագահի ավագ որդու և ռուս իրավաբանի միջև 2016-ին հանդիպման միջնորդն ու կազմակերպիչը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան՝ ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը՝ գրում է The Atlantic-ը:
  • Թուրքիայից զինվորականների նոր խումբ է ժամանել Կատար

    Թուրքիայից զինվորականների նոր խումբ է ժամանել Կատար

    12.07.2017| 14:13
    Թուրքիայից զինվորների նոր խումբ է ժամանել Կատար: Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ասվում է Կատարի զինված ուժերի հրապարակման մեջ: