Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամին, Կատարի խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց Հայաստանի դատախազության 2016-ի գործունեության մասին հաղորդումը։ Նիստին ներկա էր 75 պատգամավոր։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չորս դրվագով «քուանշ» է հայտարարում գլխավոր դատախազին` Մարտի 1, «Սասնա ծռեր», «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյան և «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյան։
Ստամբուլում հարյուր հազարավոր ցուցարարներ ավարտել են 450-կիլոմետրանոց բողոքի երթը։ Նրանք 25 օրում Անկարայից հասել են Ստամբուլ։ Երթը կազմակերպել էր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսի 9-ին Կիևում ասել է, որ Մոսկվան պետք է ձեռնարկի առաջին քայլը՝ ուկրաինական լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Քանի դեռ դա չկա, Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն չեղարկվելու։
Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:
«Ելքը» հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը նորից վարչապետ դառնա, իրենք փողոց դուրս կգան, ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրել էր, թե իրենք այն մարդկանց թվում չեն, որ պահանջում են վարչապետ լինի Սերժ Սարգսյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 9-ին ղեկավարել է Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախումբը։ Համերգը կայացել է «Կորինյան երաժշտական ամառ» (Choriner Opernsommer) փառատոնի շրջանակներում։
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 6-8-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 129-րդ և 130-րդ նստաշրջաններին:
Հուլիսի 10-ին մեկնարկել են Արմենիա միջազգային մրցույթ-փառատոնի դաշնակահարների 2-րդ փուլի լսումները։ 20 դաշնակահար, այսօր և վաղը ներկայացնելով իրենց կատարողական վարպետությունը, կպայքարեն մրցանակային տեղեր գրավելու համար։ Իսկ հաղթողների անունները պարզ կդառնան հուլիսի 12-ին։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...