06.07.2017|
18:06
Սևանից լրացուցիչ ջրառ կատարելը երկսայրի սուր է: Մի կողմում` հողագործն է իր բողոքով, թե դաշտը տապին չորացավ, հնձվեց, մյուս կողմից էլ` բնապահպաններն են «SOS» հնչեցնում, Սևանի հանդեպ հանցագործություն է կատարվում: Այսպես թե այնպես, այսօր խորհրդարանը 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ արտոնեց` ջուր բաց թողնել Սևանից: