27.06.2017|
00:11
Մենք շարունակում ենք հետևել բյուջեի ծախսերի արդյունավետությանը: Հունիսի 26-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016-ի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ելույթում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե ծախսերի քանակական, այլ որակական կողմին ու հետևել, թե ինչ արդյունքի են բերել նոր ծախսերը: