-
25.06.2017|
23:55
«Մենք այլևս ծնկի չենք գալու, զիջելու ժամանակ չունենք»,- Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում այսօր ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-
25.06.2017|
23:36
«Այս դժվարագույն պայմաններում, աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումների բարդ իրավիճակում յուրաքանչյուր նման ընտրական միջոցառում պետք է մի քանի խնդիր լուծեր: Այդ խնդիրն առաջընթացի պետք է ուղղեր մեր երկիրը, ժողովրդի համար պետք է ապահովեր զարգացման նախապայմաններ, բայց այդպես չեղավ»:
-
25.06.2017|
19:03
Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 11:08-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում. Վթարի է ենթարկվել Երևան-Մոսկվա ավտոբուսը։
-
25.06.2017|
09:59
Պոլսո պատրիարքական աթոռը վերջապես դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ գրում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը: Նամակը ստորագրել են տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նամակը Ստամբուլի կուսակալի գրասենյակին են հանձնել կրոնական ժողովի ներկայացուցիչները:
-
25.06.2017|
09:58
Պակիստանում ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվը հասել է 73-ի: Հունիսի 23-ին Պարաչինար քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 55 մարդ, իսկ 260-ը ծանր վիճակում տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց:
-
25.06.2017|
09:57
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ աջակիցների խումբը հարձակվել է խորհրդարանի շենքի վրա, վիրավորվել է չորս մարդ, հասցվել է նյութական վնաս՝ հայտնել է ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ժողովը:
-
25.06.2017|
09:56
Սպիտակ տնից չեն բացառում, որ Համբուրգում G20 գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է կայանա ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հայտնում է Reuters-ը:
-
25.06.2017|
09:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արաբական երկրներին հաշտեցնելու նպատակով մտադիր է գագաթնաժողով գումարել՝ հաղորդել է Fox News-ը:
-
25.06.2017|
09:55
Բելգրադում ավարտվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնակալության արարողությունը, որին ներկա են եղել մեծ թվով երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 5 հազար մարդ:
-
25.06.2017|
09:52
Հնդկաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու ծրագիրը չի սպառնում Պակիստանի անվտանգությանը՝ ասել է Սպիտակ տունը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին: