Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը

    Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը

    22.06.2017| 23:41
    Թբիլիսիի կենտրոնում բացվել է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի արձանը: Խորհրդային շրջանի հայտնի այլախոհ, դրամատուրգ, Չեխիայի նախագահ Հավելի արձանը տեղադրվել է Վակե թաղապետարանի շենքի հարևանությամբ:
  • Ասադի հեռացումը Մակրոնի համար այլևս առաջնահերթ չէ

    Ասադի հեռացումը Մակրոնի համար այլևս առաջնահերթ չէ

    22.06.2017| 23:38
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումն այլևս Ֆրանսիայի առաջնահերթ պահանջը չէ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ես չեմ պահանջել, որ Բաշար Ասադի հրաժարականը նախնական պայման լինի, ոչ ոք ինձ չի ներկայացրել նրա հնարավոր օրինական ժառանգորդին»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը:
  • Նալբանդյանը Սերբիայում

    Նալբանդյանը Սերբիայում

    22.06.2017| 23:36
    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Սերբիա՝ ներկա գտնվելու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնի ստանձնման արարողությանը։ 47-ամյա Վուչիչն այդ պաշտոնում փոխարինում է Տոմիսլավ Նիկոլիչին:
  • Լեհաստանում արգելվեց կոմունիստական քարոզչությունը

    Լեհաստանում արգելվեց կոմունիստական քարոզչությունը

    22.06.2017| 23:35
    Լեհաստանի Սեյմը այսօր կողմ քվեարկեց օրենքի փոփոխությանը, որն արգելում է կոմունիստական քարոզչությունը կամ տոտալիտար այլ կարգերի անվանումների օգտագործումը շենք-շինությունների համար: Օրենքն արգելում է խորհրդային դարաշրջանի արձանների՝ այդ թվում Կարմիր բանակի արձանները:
  • Բունդեսթագը հաստատել է Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը

    Բունդեսթագը հաստատել է Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը

    22.06.2017| 23:35
    Բունդեսթագը երեկ հավանություն է տվել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից զինվորականներին դուրս բերելու որոշմանը: Առաջարկին կողմ են քվեարկել 569 պատգամավորներից 461-ը:
  • Սենոր Հասրաթյան. Ընդունել ըմբռնումով և չխաբվել

    Սենոր Հասրաթյան. Ընդունել ըմբռնումով և չխաբվել

    22.06.2017| 23:34
    «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»,- Ֆեյսբուքում գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
  • ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին

    ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին

    22.06.2017| 23:33
    Ազգային ժողովը այսօր հավանություն տվեց կառավարության ծրագրին՝ կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր: Դեմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների խմբակցությունները:
  • Աշխարհի բնակչությունը 2017-ին կհասնի 7,6 միլիարդի

    Աշխարհի բնակչությունը 2017-ին կհասնի 7,6 միլիարդի

    22.06.2017| 23:32
    Աշխարհի բնակչությունը այս տարի կհասնի 7,6 միլիարդի, իսկ մինչև 2050-ը՝ 9,8 միլիարդի՝ Հնդկաստանի, Պակիստանի, Նիգերիայի, Կոնգոյի, Եթովպիայի, Տանզանիայի, ԱՄՆ- ի, ՈՒգանդայի և Ինդոնեզիայի հաշվին՝ ըստ ՄԱԿ-ի վերլուծության, որ զեկույցի տեսքով հրապարակվել է երեկ: Հնդկաստանը, որ բնակչության թվով երկրորդն է աշխարհում՝ 1,3 միլիարդ մարդ, 7 տարում կգերազանցի Չինաստանին, որի բնակչությունն այժմ 1,4 միլիարդ է:
  • Վաշինգտոնում ամերիկա-չինական բանակցություններ են

    Վաշինգտոնում ամերիկա-չինական բանակցություններ են

    22.06.2017| 23:31
    Այսօր Վաշինգտոնում սկսվել են ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը, չինական կողմից՝ պետխորհրդի անդամն ու գլխավոր շտաբի պետը:
  • Կրեմլը չեղարկել է Ռյաբկով-Շենոն հանդիպումը

    Կրեմլը չեղարկել է Ռյաբկով-Շենոն հանդիպումը

    22.06.2017| 23:30
    Կրեմլը չեղարկել է ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմ Շենոնի և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը: Հունիսի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածել է Ռյաբկովի հայտարարությունը, որ հանդիպման չեղարկումը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պատասխանն է: