«Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անվստահություն հայտնելով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի համայնքներում հունիսի 18-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ:
Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին, Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում են Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունից:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Աստանայում, կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակում, Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացում, հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորում և այլն. Սա կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագրի արտաքին քաղաքականությանն է առնչվում։
Իրանը երեկ հրթիռակոծել է Սիրիայի արևելյան սահմանները՝ Դեր-էլ-Զորի շրջանը՝ թիրախավորելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) հայտարարել է, որ հրթիռակոծման հետևանքով «մեծ թվով ահաբեկիչներ» են սպանվել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ստացել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...