-
15.06.2017|
00:43
Բրիտանիան կարող է փոխել իր միտքը և մնալ Եվրամիությունում, բայց Լոնդոնը չպետք է ակնկալի, որ կպահպանի Եվրամիության բյուջետային զիջումներն ու նախկին առավելությունները՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում ասել է բրեկզիտի բանակցությունները համակարգող, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆսթադտը:
-
15.06.2017|
00:42
Բելառուսը հրաժարվում է ռուսական ռուբլուց որպես պահուստային արտարժույթ՝ հայտնում է Բելառուսի ազգային բանկը:
-
14.06.2017|
19:44
Swann Galleries Նյու Յորքի աճուրդը, որը մասնագիտացված է գրքերի, քարտեզների ու ձեռագրերի ուղղությամբ, հունիսի 7-ին աշխարհի քարտեզների ու ատլասների աճուրդ է կազմակերպել, որի ընթացքում 265 լոտ է ներկայացվել, հաղորդում է Fine Books-ը։
-
14.06.2017|
19:43
Թուրքիայում «Մեդիայում ատելություն սերմանող հրապարակումների հետազոտության» նախագծի շրջանակներում ներկայացվել է 2017-ի հունվար-ապրիլ հաշվետվությունը։
-
14.06.2017|
19:42
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ի դռները մինչև Brexit-ի բանակցությունների ավարտը բաց կմնան Մեծ Բրիտանիայի առջև, հայտնում է Reuters-ը:
-
14.06.2017|
19:40
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են աննախադեպ ցածր մակարդակում և շարունակում են վատանալ, անհրաժեշտ է կայունացնել երկրների միջև հարաբերությունները:
-
14.06.2017|
19:39
Կատարը, որը համաշխարհային մակարդակով հելիումի երկրորդ խոշորագույն արտադրողն է, տնտեսական շրջափակմամբ պայմանավորված, փակել է հելիումի արտադրման գործարանները, հայտնում է Reuters-ը:
-
14.06.2017|
19:37
Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ խորհրդարանում արյունատվության ակցային մասնակցել են ԱԺ պատգամավորները և ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները։ Ակցիային մասնակցել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
-
14.06.2017|
19:36
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Գյումրիում Ավետիսյանների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին: Դիմումի քննությունը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին:
-
14.06.2017|
19:33
Հուլիսի 16-18-ին Արցախում տեղի կունենա ՀՀԿ-ի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կազմակերպած «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»: «Համաժողովի անցկացումը դարձել է ՀՀ քաղաքական կյանքի բարի ու արդյունավետ ավանդույթ, 15 կուսակցություն կլինի ՀՀ-ից ու 6 կուսակցություն՝ ԼՂՀ-ից, կլինեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
եղային խոստումներ, թշվառ իրականություն" title="Աստեղային խոստումներ, թշվառ իրականություն" />