-
11.06.2017|
22:21
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիսավոր հայտարարել է ՈՒկրաինայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին:
-
11.06.2017|
22:20
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թուրքիային կոչ է արել ավելի հստակ լինել Եվրամիությանն անդամակցության մտադրություններում:
-
11.06.2017|
22:19
Ֆրանսիայում բացվել են ընտրատեղամասերը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի համար: Ֆրանսիացիները պետք է 7 800 թեկնածուից ընտրեն Ազգային ժողովի 577 պատգամավորի:
-
11.06.2017|
22:18
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրի կենտրոնական պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:
-
11.06.2017|
11:26
Թեհրանը հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին, իսկ Իրաքյան Քրդստանը համարում է այդ երկրի անբաժան մասը՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
-
11.06.2017|
11:25
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլու գլխավորած պատվիրակության հետ:
-
11.06.2017|
11:24
Կատարի ճգնաժամը կարգավորելու համար Մոսկվան պատրաստ է անել հնարավորը՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով կատարցի գործընկեր Մուհամեդ բեն Աբդել Ռահման էլ Թանիի հետ բանակցությունները:
-
11.06.2017|
11:23
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դիլիջանում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը:
-
11.06.2017|
11:20
Աֆղանստանում երեկ սգո օր էր՝ վերջին շաբաթներին երկրում իրականացված երեք խոշոր ահաբեկչությունների հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
-
11.06.2017|
11:19
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: