Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական առաջին նիստը հետաձգվեց։ Դատարանի դահլիճում գտնվող 14 մեղադրյալներից և ոչ մեկը ոտքի չկանգնեց՝ ասելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին։
Իրանից ստացվող հաղորդումների համաձայն, ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել փողոցներում ու Թեհրանի մետրոպոլիտենի կայարանում՝ երեկ խորհրդարանում և այաթոլա Խոմեյնիի դամբարանում ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:
Կառավարության որոշմամբ՝ Տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխմանը դեպի քաղաք և այլ վայրեր։
Սիրիական հակամարտության կարգավորման հարցով հունիսի 12-13-ին Աստանայում կայանալիք հանդիպումը հետաձգվել է, հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Կատարում զորքեր տեղակայելու օրենքին: Փաստաթղթի օգտին քվեարկել է «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմադիր Ազգայնականների շարժման 240 պատգամավոր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 6-ից մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերին ընդառաջ:
2017-ի հունիսի 8-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան: Հյուրին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
Մեծ Բրիտանիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնցով վարչապետ Թերեզա Մեյը հույս ունի ամրապնդել իր դիրքերը՝ բրեկզիտի շուրջ Եվրամիության հետ սպասվող բանակցություններից առաջ:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...