-
07.06.2017|
18:06
Վարդենիսի շրջանում այսօր մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացման առաջարկվող ծրագրին։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։
-
07.06.2017|
18:05
Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Վլադիմիր Օհանյանն ու Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ՝ վեց տարի ժամկետով։
-
07.06.2017|
18:04
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Արևմտյան Բալկանյան տնտեսական շուկայի վերաբերյալ քաղաքական համաձայնություն է ակնկալում Ալբանիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի և Սերբիայի վարչապետների միջև:
-
07.06.2017|
18:03
Ռուսաստանին չպետք է անհանգստացնի ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը՝ հայտարարել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Պրեդրագ Բոսկովիչը, երբ Մոսկվան այդ քայլը «թշնամական կուրս» է որակել և մեղադրել երկրին «հակառուսական հիստերիայի մեջ»:
-
07.06.2017|
18:02
Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների վիճահարույց նախագիծը: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած նախագիծը այս շաբաթ քննարկվելու է հանձնաժողովի լսումների ընթացքում:
-
07.06.2017|
18:01
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի ղեկավարին՝ կասկածելով Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Թաներ Քըլըչն ու ևս 22 իրավաբաններ ձերբակալվել են Իզմիրում:
-
07.06.2017|
18:01
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Իրանի խորհրդարանում և Թեհրանում 1979 -ի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցների մասին։ Զինված տղամարդը Խոմեյնիի դամբարանում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ։
-
07.06.2017|
18:00
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 390 կողմ, 0 դեմ, երեքշաբթի օրն ընդունեց 354 բանաձևը, որը «դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար»:
-
07.06.2017|
17:57
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:
-
07.06.2017|
17:56
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին: