-
03.06.2017|
23:53
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանն ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հայտարարություն են ստորագրել: Հայտարարությունը ստորագրվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում՝ ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի և Հնդկաստանի արդյունաբերության ու առևտրի նախարար Նիրմալա Սիթհարմանի կողմից։
-
03.06.2017|
23:49
Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլն Աստանայում կկայանա հունիսի 12-13-ին, Դամասկոսի պատվիրակությունը հրավեր է ստացել՝ հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
-
03.06.2017|
23:48
«Մոլդովացի հինգ դիվանագետների արտաքսումից բացի այլ պատժամիջոցների պաշտոնական Մոսկվան չի դիմի»՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
03.06.2017|
23:47
Անցած գիշեր Թբիլիսիում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը՝ հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը: Անհայտ անձինք հուշարձանի վրա ներկ են լցրել:
-
03.06.2017|
23:46
«Իրանը հավատարիմ է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին»՝ երեկ հրապարակած զեկույցում նշել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները:
-
03.06.2017|
23:45
Այսօր առավոտյան Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի ավագ խորհրդական Բիրոլ Էրդեմը: Թուրքական դատախազությունը նրան կասկածում է իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցին անդամակցելու մեջ:
-
03.06.2017|
23:38
Վրաստանի իշխանությունները խոստանում են կատարյալ և համապարփակ հետաքննել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման գործը՝ Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Իեն Քելին:
-
03.06.2017|
23:37
«ԱՄՆ-ը միանշանակ պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլուն ուղղված շնորհավորական նամակում՝ Վրաստանում մայիսի 26-ին նշված Անկախության տոնին:
-
03.06.2017|
23:35
Մինչ աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ հունիսի 2-ին մտահոգություն էին հայտնում 2015-ի Փարիզի համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափել է քննադատել գործընկերոջը:
-
03.06.2017|
23:34
ԱՄՆ քաղաքները, նահանգները և բիզնեսները կարող են ի կատար ածել Փարիզի կլիմայական փոփոխությունների համաձայնագրով ԱՄՆ ստանձնած պարտավորությունները, չնայած ԱՄՆ-ը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին՝ հունիսի 2-ին հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: