-
26.05.2017|
19:45
Ռուսաստանը զորավարժություններին մասնակցելու նպատակով «Իսկանդեր-Մ» համակարգեր է տեղափոխել Տաջիկստան։ Սա առաջին դեպքն է, երբ Կենտրոնական Ասիայում գտնվող այս երկիր նման զենք է տեղափոխվում։
-
26.05.2017|
19:43
Սպիտակ տունը կվերանայի ՈՒկրաինայի դեմ ագրեսիա կիրառելու պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գարի Կոնը ասել է, որ հիմա նախագահը վերանայում է ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմի սահմանած պատժամիջոցները, բայց դեռ վերջնական որոշում չկա այս հարցում։
-
26.05.2017|
19:40
Թբիլիսիում մայիսի 26-29-ին անցկացվելու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը։ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում ասել է, թե շատ կարևոր է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրում նման բարձր մակարդակի համաժողով է անցկացվում։
-
26.05.2017|
19:38
Մայիսի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
-
26.05.2017|
19:37
Ռուսաստանում՝ Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում, գումարվում է ԱՊՀ և ԵԱՏՄ վարչապետների հավաքը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է գագաթնաժողովներին:
-
26.05.2017|
19:36
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերն ափսոսանք է հայտնում, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատը երկարաձգելու հարցում:
-
26.05.2017|
19:35
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ապագայում ուշադրություն կդարձնի ահաբեկչությանը, ներգաղթին և Ռուսաստանի կողմից սպառնալիքին:
-
26.05.2017|
19:29
ՆԱՏՕ-ն միանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային՝ Բրյուսելում մինչ գագաթնաժողովն սկսվելը ասել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
-
26.05.2017|
19:28
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 26-ին կայացել է ԿԲ խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
-
26.05.2017|
19:24
Հայտնի է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ գեղեցկուհու անունը: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ: Արփինե Բալյանին և Մարինե Մարգարյանին է միացել Շուշան Երիցյանը, ով ևս մրցույթում կներկայացնի Հայաստանը: