Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Վերսկսվեցին Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

    Վերսկսվեցին Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

    25.05.2017| 18:31
    Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսեց ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:
  • ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Վաշինգտոնում թուրքերի կիրառած բռնությունը դատապարտող երկկուսակցական բանաձև

    ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Վաշինգտոնում թուրքերի կիրառած բռնությունը դատապարտող երկկուսակցական բանաձև

    25.05.2017| 15:49
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Էլիոտ Էնգելը, Քևին ՄըքՔարթին և Սթենի Հոյերը ներկայացրել են 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը՝ հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարի կայքը:
  • Արարատի վրա Նոյի տապանի մնացորդնե՞րն են հայտնաբերվել

    Արարատի վրա Նոյի տապանի մնացորդնե՞րն են հայտնաբերվել

    25.05.2017| 15:47
    Արարատ լեռան վրա Նոյի տապանի մնացորդներն են հայտնաբերվել՝ կարծում է հոնկոնգցի հետազոտողների խումբը, գրում է Daily Express-ը։ Հետազոտողների թիմը, որը իրեն կոչում է Noah's Ark Ministries International, 99,9 տոկոսվ վստահ է, որ գտել է Նոյի տապանը։ Նրանք հավաստիացնում են, որ ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա իրենց հայտնաբերած փայտի կտորներն ավելի քան 4800 տարեկան են։
  • Դոնալդ Թրամփն ու Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7 գագաթնաժողովի օրակարգը

    Դոնալդ Թրամփն ու Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7 գագաթնաժողովի օրակարգը

    25.05.2017| 15:46
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին քննարկել եմ Իտալիայի Տաորմինա քաղաքում մայիսի 26-27-ին կայանալիք G7 գագաթնաժողովի օրակարգը։
  • ԱՄՆ-ն հրավիրում է ՆԱՏՕ-ին ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա

    ԱՄՆ-ն հրավիրում է ՆԱՏՕ-ին ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա

    25.05.2017| 15:45
    ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներով շրջագայության ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է դառնա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի մասնակից։ «ՆԱՏՕ-ի միացումը ԻՊ-ի դեմ կոալիցիային, մենք կարծում ենք՝ շատ կարևոր քայլ կլինի, որն անհրաժեշտ է անել»,- նշել է նա։
  • Վարչապետը նորից դժգոհեց պետգույքի կառավարման վարչության աշխատանքից

    Վարչապետը նորից դժգոհեց պետգույքի կառավարման վարչության աշխատանքից

    25.05.2017| 15:45
    Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կարևորագույն խնդիրներից մեկը պետական գույքի արդյունավետ կառավարումն է:
  • Թերեզա Մեյը Դոնալդ Թրամփին կբողոքի

    Թերեզա Մեյը Դոնալդ Թրամփին կբողոքի

    25.05.2017| 15:44
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Մանչեստրի ահաբեկչության հետաքննության ընթացքի տեղեկատվության արտահոսքը:
  • Եվս մեկ արտահերթ նիստ

    Եվս մեկ արտահերթ նիստ

    25.05.2017| 15:43
    Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ հունիսի 8-ին՝ ժամը 11։00-ին։ Օրակարգում ընդգրկվելու է չորս հարց:
  • Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

    Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

    25.05.2017| 15:41
    ՀՀ Գեղարքունիքի մարզը նոր մարզպետ ունի։ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց այդ պաշտոնին նշանակել ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանին: Գեղարքունիքի մարզպետը Ռաֆիկ Գրիգորյանն էր, մայիսի 18-ին նա ազատվեց պաշտոնից՝ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրվելով։
  • Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց

    Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց

    25.05.2017| 15:41
    Խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը վերջին համաներմամբ այսօր ազատ արձակվեց և նստացույց սկսեց կառավարության շենքի դիմաց, ինչպես ինքը փոխանցեց լրագրողներին՝ պահանջով, որ Հայաստանը օրենքի երկիր դառնա: