-
24.05.2017|
19:13
Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա՝ փորձելով արգելափակել պետության համագործակցությունը ևս տասը երկրի հետ, որոնք անդամակցում են դաշինքին:
-
24.05.2017|
19:07
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափում:
-
24.05.2017|
19:06
ՀՀԿ-ն վաղը գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության նոր կազմը։ «Մենք գործադիր մարմնի նիստի օրակարգը որոշում ենք հենց նիստում, ինչ քննարկում եղավ, նիստից հետո ես կտեղեկացնեմ»՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-
24.05.2017|
19:05
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ:
-
24.05.2017|
19:03
Թուրքիայի զարգացման ու կրթության նախարարություններում և Անկարայի քաղաքապետարանում գյուլենական աշխատակիցների դեմ գործողություններ են սկսվել։
-
24.05.2017|
19:02
ԱՄՆ բյուջեում արտաքին հատկացումները և օգնությունը զգալիորեն կրճատելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Կոնգրեսում սառն են ընդունել նաև հանրապետականները: Սենատոր Լինդսի Գրեհեմը ասել է, որ եթե իրականացվի այդ բյուջեն, «մենք ստիպված կնահանջենք աշխարհում և շատ մարդկանց ռիսկի տակ կդնենք»:
-
24.05.2017|
19:01
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին, ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
-
24.05.2017|
18:57
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կազան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
-
24.05.2017|
18:12
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը:
-
24.05.2017|
17:13
Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այժմ ամփոփվում են խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն: