-
24.05.2017|
11:50
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խորապես ցնցված է Մանչեստրում պայթյունի պատճառով, հայտնում է DW.com-ը:
-
24.05.2017|
11:27
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտարարել է, որ ամբողջ Բրիտանիան ցնցված է «բարբարոսական ակտի» հետևանքով բազմաթիվ զոհերից՝ զոհերի հարազատներին ու երկրի քաղաքացիներին ցավակցություն հայտնելով։
-
24.05.2017|
11:24
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը վերջնական տեսքի կբերվի և շահագործման կհանձնվի հունիսի վերջին՝ «Կովկաս. գործարար շաբաթի» (Caucasus business week) փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը:
-
24.05.2017|
11:23
Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի և ելույթ կունենա Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական բռնությունների զոհերը» միջազգային նախարարական համաժողովին։
-
24.05.2017|
11:21
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին նշանակելու մասին:
-
24.05.2017|
11:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Հորդանանի Արևմտյան ափին հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ՝ խոստանալով անել հնարավորը Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղություն հաստատելու համար:
-
24.05.2017|
10:09
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, թե «այժմ կասկածից դուրս է», որ երեկ երեկոյան Մանչեստրում համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունը «անգութ ահաբեկչական հարձակում էր»: Նա հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է հարձակում կատարած անձի ինքնությունը:
-
24.05.2017|
10:07
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեստր Արենայում ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
-
24.05.2017|
10:05
Եվրամիությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հայտարարել է ԵՄ ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում, որտեղ տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստը:
-
24.05.2017|
09:39
Մենք սկիզբ տվեցինք նորացման երկու կարևոր գործընթացների՝ քաղաքական բարենորոգման և տնտեսության մոդեռնացման: Նպատակը հայտնի է՝ մտնել աշխարհի զարգացած պետությունների երեսունյակի մեջ: Մոդեռնացման երկու գործընթացներն ունեն հստակ նպատակներ ու խնդիրներ, գերակայություններ և դրանց ձեռքբերման մեթոդներ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի ժամանակին և առավելագույնս արդյունավետ: Բայց դա բավարար չէ: