-
21.05.2017|
22:27
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Բրյուսելը պետք է Մեծ Բրիտանիային «միլիարդավոր ֆունտեր» վճարի Եվրոպական ներդրումային բանկում երկրի բաժնետոմսերի համար՝ հայտնում է Telegraph թերթը:
-
21.05.2017|
22:26
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը 3-րդ օրն էլ մասնակցել է ԱԺ նիստերին, սակայն դեռ չգիտի՝ շարունակելո՞ւ է աշխատել, թե՞ մանդատը վայր է դնելու մինչև հաջորդ նիստը:
-
21.05.2017|
22:25
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել է թագավորության բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Աբդուլազիզ թագավորի մեդալը։ Թրամփը ոսկե մեդալով է պարգևատրվել թագավորական պալատում ընդունելության ժամանակ։
-
21.05.2017|
22:23
Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 31-ին համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Քոենն իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս ամենապրոֆեսիոնալ երաժիշտները`Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը՝ (դաշնամուր):
-
21.05.2017|
22:21
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում` Երևանի ավագանի ընտրվելու մասին:
-
21.05.2017|
14:32
Ամերիկյան երկու F-22 կործանիչ ուղեկցել են American Airlines ավիաընկերության քաղաքացիական օդանավի թռիչքը, երբ ուղևորներից մեկը փորձել է ներխուժել օդաչուական խցիկ՝ փոխանցում է Hawaii News Now պորտալը։ Լոս Անջելեսից Հոնոլուլու ուղևորվող օդանավում թռիչքի ժամանակ թուրք տղամարդը խախտել է անվտանգության կանոնները՝ փորձելով ներխուժել օդաչուական խցիկ։
-
21.05.2017|
14:26
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
-
21.05.2017|
14:25
Այսօր Գառնիում նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է Գառնու տաճար պատմամշակութային հուշարձան-արգելոցի տարածքում մշակույթի նախարարության ծրագրած ենթակառուցվածքների ստեղծման նախագիծը:
-
21.05.2017|
14:24
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական 9 հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվարկելու «Ծառուկյան» խմբակցության թեկնածուներին:
-
21.05.2017|
14:23
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին ժողովրդին շնորհակալություն է հայտնել մայիսի 19-ին ընտրություններին մասնակցելու համար։