-
19.05.2017|
18:03
«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը համաձայն չէ, որ ԱԺ հանձնաժողովների թիվը պիտի կրճատվի՝ 12-ից դառնալով 9: Նա չհամաձայնեց հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանի պնդման հետ, որ հանձնաժողովները կրճատվում են հիմնականում այն պատճառով, որ կրկնում են մյուսին:
-
19.05.2017|
18:02
Ընդդիմադիր խմբակցություններն առարկում են՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը չպետք է միանա պետաիրավական հարցերի հանձնաժողովին
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կազմելու համար ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը խորհրդարանում ներկայացրեց ՀՀԿ-ի առաջարկը։ Հրայր Թովմասյանն առաջարկեց կազմել հետևյալ հանձնաժողովները.
-
19.05.2017|
18:00
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ԱԺ փոխնախագահի ընտրություններում քվեարկեցին իր օգտին։
-
19.05.2017|
17:59
Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է՝ քվեարկել նախագահի ընտրություններում: «Ընտրությունները շատ կարևոր են, և երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է»,- հայտարարել Է Խամենեին, որը քվեարկել Է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում:
-
19.05.2017|
17:59
ԱԺ փոխնախագահների ընտրություններից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուշանվեր հանձնեց նախկին նախագահ Գալուստ Սահակյանին:
-
19.05.2017|
17:58
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում:
-
19.05.2017|
17:57
Իրանում այսօր նախագահական ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, քվեարկելու իրավունք ունեն շուրջ 55 միլիոն իրանցիներ:
-
19.05.2017|
17:56
«Ծառուկյան» դաշինքից վեցերորդ գումարման ԱԺ պատգամավորներ ընտրված Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ ԱԺ նիստի ժամանակ հայտնեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
-
19.05.2017|
17:55
Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը այսօր ընտրվեցին վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներ:
-
19.05.2017|
17:54
Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1300 կրակոց: