Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության թեկնածու Արա Բաբլոյանը։ Նրա օգտին քվեարկել է 88 պատգամավոր։ «Ելք» խմբակցության թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին քվեարկել է 12 պատգամավոր։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, մայիսի 18-ի գիշերը 64 տարեկանում մահացել է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում՝ տեղեկացնում է Nice Matin պորտալը:
Էդմոն Մարուքյանն իմ լավ բարեկամն է, բայց այս փուլում նա չի կարող իրականացնել այդ առաքելությունը՝ ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երկու թեկնածուներին՝ Արա Բաբլոյանին ու Էդմոն Մարուքյանին:
Մահացել է հայտնի երաժիշտ Քրիս Քորները, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին: Քորները հայտնի էր Soundgarden և Audioslave խմբերով:
ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը խոստումնալից է համարում նոր խորհրդարանի ընդդիմությանը: Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը, անդրադառնալով «Ելքի» պատգամավորների բացակայությանը երդման արարողությունից, ասաց, որ նրանց քայլը մանկական հիվանդություն է համարում:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումով փորձ է արվում ԱԺ-ն դարձնել ինքնուրույն ու զսպող մարմին:
ԱՄՆ պետդեպարտամենտը իր խիստ մտահոգությունն է հայտնել Անկարային՝ երեքշաբթի օրը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ:
ԱԺ միջանցքներում ԴԱՀԿ-ի նախկին նախագահ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանն ասաց, որ իր դերը կունենա օրենսդիրում։ Ինչը, բնականաբար, մեր մեջ հարց առաջացրեց` ինչպե՞ս է այն արտահայտվելու։
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...