-
18.05.2017|
01:10
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արփինե Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի, Գևորգ Կոստանյանն ու Ալիկ Սարգսյանը՝ նախագահի խորհրդականի, Ֆելիքս Ցոլակյանը՝ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոններից:
-
18.05.2017|
01:09
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը։ «Վերցնելու եմ մանդատը»,- ԲՀԿ գրասենյակի դիմաց, մինչև աշխատանքային խորհրդակցությունը հայտարարեց Ազիզյանը։
-
18.05.2017|
01:07
Արարատ Զուրաբյանը ԲՀԿ գրասենյակից դուրս գալուց հետո խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի մասին մանրամասներ չհայտնեց։
-
18.05.2017|
01:05
ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը՝ ասել է դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Խմբակցության քարտուղարի հարցը կքննարկվի ավելի ուշ։
-
18.05.2017|
01:03
«Ելք» դաշինքը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին տեղի ունեցած «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը:
-
18.05.2017|
01:00
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա։
-
18.05.2017|
00:48
Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ:
-
17.05.2017|
17:53
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մայիսի 17-ին Երևանում կազմակերպված վերականգնվող էներգետիկայի համաժողովում հայտարարել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, և կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար:
-
17.05.2017|
17:52
Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտություն, գոնե այս պահի դրությամբ, դեռևս չկա՝ Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով նախօրեին ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկատվությունը:
-
17.05.2017|
17:52
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը շփման գծի արևելյան ուղղությամբ մայիսի 16-ի երեկոյից, իբր, արկակոծել է Ադրբեջանի ԶՈՒ հենակետերը: