Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքով

    Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքով

    10.05.2017| 01:29
    «Ազատության» հետ զրույցում Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն ասել է. «Սամվել Բաբայանին մեղադրում են, որ իբր նա պատվիրել է՝ ձեռք բերել այդ զենքը, խոստացել է դրա համար դրամական գումար: Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան:
  • Նավալնիի աչքը վիրահատել են

    Նավալնիի աչքը վիրահատել են

    10.05.2017| 01:28
    Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջ աչքը Բարսելոնում վիրահատվել է: Նրա տեսողությունը, բժիշկների խոսքով, մի քանի ամսում կվերականգնվի: Ապրիլի վերջին Մոսկվայում Նավալնիի վրա հերթական հարձակման ժամանակ անհայտ անձինք նրա վրա կանաչ հեղուկ՝ «զելյոնկա» լցրեցին, ընդդիմադիր գործչի աջ աչքը քիմիական այրվածք ստացավ:
  • Թուրքիայում մահապատժի վերականգնման հանրաքվեի քվեարկությունը Գերմանիայում կարգելվի

    Թուրքիայում մահապատժի վերականգնման հանրաքվեի քվեարկությունը Գերմանիայում կարգելվի

    10.05.2017| 01:27
    Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին թույլ չեն տա մասնակցել հայրենիքում մահապատիժը վերականգնելու հարցով հանրաքվեին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
  • Թուրքիայի դատախազները պահանջում են 6546 տարվա ազատազրկման դատապարտել Գյուլենին

    Թուրքիայի դատախազները պահանջում են 6546 տարվա ազատազրկման դատապարտել Գյուլենին

    10.05.2017| 01:27
    Թուրքիայի դատախազները պահանջում են զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլա Գյուլենին դատապարտել 3623 ցմահ ազատազրկման և ևս 2923 տարվա ազատազրկման:
  • Բիլ Քլինթոն. Նախագահն անհետացել է

    Բիլ Քլինթոն. Նախագահն անհետացել է

    10.05.2017| 01:25
    ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը քաղաքական թրիլեր է համահեղինակում հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ:
  • Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը

    Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը

    10.05.2017| 01:08
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման ցնծաբեր օրերի առիթով: Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները:
  • Բակո Սահակյանի ուղերձը

    Բակո Սահակյանի ուղերձը

    10.05.2017| 01:04
    Սիրելի հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՜ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՜ն գեներալներ, սպաներ, զինվորներ, հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ:
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը

    10.05.2017| 01:03
    Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են:
  • Օրը շփման գծում

    Օրը շփման գծում

    10.05.2017| 01:01
    Մայիսի 8-ին և լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 970 կրակոց:
  • Մայիսի 9-ին միասնական Եվրոպան նշում է իր տոնը

    Մայիսի 9-ին միասնական Եվրոպան նշում է իր տոնը

    10.05.2017| 00:58
    Հետխորհրդային ամբողջ տարածքում մայիսի 9-ին տոնվում է Հաղթանակի օրը, որ Արևմուտքը նշում է մայիսի 8-ին, իսկ 9-ին նշում է Եվրոպայի օրը: 1985-ի մայիսի 9-ից ԵՄ երկրներում Եվրոպայի օրը տոն է՝ ի հիշատակ Շումանի Հռչակագրի: