08.05.2017|
23:59
«Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, և Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրը, միասին մասնակցել են Փարիզի Հաղթական կամարի տակ հիշատակի արարողությանը: Օլանդը Մակրոնին հրավիրել է մասնակցել այդ արարողությանը: