-
06.05.2017|
13:07
Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
-
06.05.2017|
13:05
Բրյուսելում մայիսի 25-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ՝ Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան։
-
06.05.2017|
13:03
ՈՒզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյաևի հրամանագրով՝ Տաշքենդի միջազգային օդանավակայանը կկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի անունը։
-
06.05.2017|
13:02
Վրաստանի Եվրոպական ինտեգրման պետական նախարար Վիկտոր Դոլիձեն և Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը ֆինանսական նոր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Թբիլիսին 32 միլիոն եվրո կստանա, որն ուղղված է ինտեգրման աջակցությանը:
-
06.05.2017|
13:01
Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան հրաժարական չի տա՝ հայտնում է «Բլումբերգը»։ Չեխիայի վարչապետը փոխարենը մտադիր է հասնել ֆինանսների նախարարի հրաժարականին։
-
06.05.2017|
13:00
ԱՄՆ-ը ափսոսանք է հայտնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեյթ Բայրնեսը: «Ցավում ենք, որ փակվում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը:
-
06.05.2017|
12:59
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը Հայաստանի սահմանին ևս եղել են կրակոցներ, սակայն զգալիորեն ավելի պակաս:
-
06.05.2017|
12:58
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չեղարկել է «Օբամաքեյր» անվանումը ստացած առողջապահական ռեֆորմը։ Դրան կփոխարինեն առողջապահական ոլորտի բարեփոխումները։
-
06.05.2017|
12:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին պաշտոնական այցով կմեկնի Իսրայել, Սաուդյան Արաբիա և Վատիկան։ Այցելությունը նախատեսվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Մեծ յոթնյակի առաջնորդների բանակցությունից հետո։
-
06.05.2017|
12:46
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է երեկ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը՝ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: