02.05.2017|
20:27
Ռուսաստանցիների 2/3-ը ցանկանում է, որ Վլադիմիր Պուտինը վերընտրվի երկրի նախագահ: «Լևադա» կենտրոնի հարցման մասնակիցների 64 տոկոսը ցանկանում է, որ 2018-ի նախագահական ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը: Պուտինի փոխարեն նախագահի պաշտոնում այլ մարդու ցանկանում է տեսնել հարցվածների 22 տոկոսը, 14 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել: