-
30.04.2017|
02:17
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հիվանդանոց է ընկել: Գիշերը Պորտոֆինո քաղաքում իր տանը նա ընկել է՝ ոտքով հարվածելով գորգի եզրին։
-
30.04.2017|
02:16
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, որ Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կազմակերպած «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»:
-
30.04.2017|
02:14
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գնահատել է Եգիպտոսի կողմից Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման ջանքերը, ագրեսիային և ահաբեկչությանը դիմակայումը՝ ասված է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի վարչակազմի հայտարարությունում` Կահիրեում Եգիպտոսի նախագահի և Հռոմի պապի հանդիպման արդյունքներում:
-
30.04.2017|
02:12
Ամմանը պնդում է 1967-ից Իսրայելի օկուպացրած պաղեստինյան տարածքների ազատման անհրաժեշտությունը՝ որպես մերձավորարևելյան հակամարտության կարգավորման առաջին քայլ՝ հայտարարել է Հորդանանի ԱԳ նախարար Աման աս-Սաֆադին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
-
30.04.2017|
02:10
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքային հարաբերությունները: Սակայն դա, նրա խոսքով` չի բացառում տարբեր հայացքների առկայությունը:
-
30.04.2017|
02:04
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների մասին համաձայնագիր կնքել հնարավոր կլինի միայն ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո, ասված է «բաժանման» մասին բանակցություններ վարելու հրահանգներում, որը հավանություն է ստացել ԵՄ 27 երկրների առաջնորդների գագաթնաժողովում (առանց Բրիտանիայի) շաբաթ օրը:
-
30.04.2017|
01:54
Ադրբեջանական զինուժն ապրիլի 28-ին կրակել է Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի գյուղերի վրա՝ ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել է:
-
30.04.2017|
01:50
Գերմանիայի Վայլ-ամ-Ռայն քաղաքում անհայտ անձանց խումբը թուրքական համայնքին պատկանող մզկիթի վրա գիշերը վառելանյութով շշեր է նետել: Շինության ներսում հրդեհի բռնկումից հնարավոր է եղել խուսափել:
-
30.04.2017|
01:44
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Հեռավոր Արևելքում գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ:
-
30.04.2017|
01:42
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը բացառել է դաշինքի մասնակցությունը Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության լուծմանը։