-
30.04.2017|
01:41
«Ազգային ճակատ» կուսակցությունն ու «Ոտքի, Ֆրանսիա» շարժումը նախընտրական միություն ձևավորելու որոշում են ընդունել՝ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են Մարին լը Պենն ու Նիկոլա Դյուպոն-Էնյանը:
-
30.04.2017|
01:40
Եվրամիությունից դուրս գալու գործընթացն ավարտվելուց հետո Մեծ Բրիտանիան չպետք է նույնպիսի իրավունքներ ունենա, ինչպիսին միության 27 անդամները՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է Funke մեդիա խմբի պարբերականներին տված հարցազրույցում:
-
30.04.2017|
01:39
ԵՄ 27 անդամ պետությունները պետք է միասնականություն պահպանեն, որ ավարտեն միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները՝ ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրեկզիտի մասին ԵՄ արտակարգ նիստի ժամանակ: «Մենք պետք է համերաշխ լինենք 27 երկրներով, միայն այդ դեպքում կկարողանանք ավարտել բանակցությունները։
-
30.04.2017|
01:35
2017-ի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ԿԸՀ կարող էին ներկայացվել մինչև ապրիլի 29-ը:
-
30.04.2017|
01:34
Մակեդոնիայում շարունակվում են արտահերթ ընտրությունների պահանջով զանգվածային ցույցերը:
-
30.04.2017|
01:33
Պակիստանում հազարավոր ընդդիմադիրներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը:
-
30.04.2017|
01:32
Անտեսելով ԱՄՆ-ի նախազգուշացումները, Հյուսիսային Կորեան այսօր վաղ առավոտյան միջմայրացամաքային հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել: ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի մասնագետների փոխանցմամբ, այդ փորձարկումը ևս, ինչպես վերջին մի քանիսը՝ ձախողվել է:
-
30.04.2017|
01:31
Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին չառաջադրվելու` Վլադիմիր Պուտինին հասցեագրված պահանջով:
-
29.04.2017|
20:56
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ապրիլի 29-ը:
-
29.04.2017|
20:55
Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած գործիչների: Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա առթիվ` Երևանի քաղաքապետը ստեղծագործական նոր հաջողություններ է մաղթել նրանց՝ ի նպաստ պարարվեստի զարգացման։