-
29.04.2017|
19:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կարճաժամկետ բյուջեի օրինագիծը, որը կառավարության ֆինանսավորումը երկարացնում է մինչև մայիսի 5-ը՝ հայտնել են Սպիտակ տնից: Կարճաժամկետ օրինագծի շնորհիվ երկարաժամկետ նախագծի քննարկման ժամկետը կերկարացվի մինչև սեպտեմբերի 30-ը։
-
29.04.2017|
19:30
Ապրիլի 28-ին և լույս 29-ի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 350 կրակոց:
-
29.04.2017|
16:20
Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը կնշանակվի մայիսի 18-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով ՍԴ բացասական որոշումը հրապարակելուց հետո:
-
29.04.2017|
16:19
Լեհաստանի կառավարությունը քննադատել է «Առաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ ընտրություններում հաղթելու դեպքում՝ ԵՄ-ն տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Լեհաստանի դեմ:
-
29.04.2017|
16:17
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին: Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:
-
29.04.2017|
15:58
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ պաշտոնական այցով ժամանած Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնին` ուղեկցությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի:
-
29.04.2017|
15:57
Չեռնոգորիայի խորհրդարանն այսօր քվեարկել է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: Որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 81 պատգամավորներից 46-ը: Խորհրդարանի շենքի մոտ մեկնարկել են բողոքի ակցիաներ` ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու դեմ: Ակցիայի մասնակիցներն այրել են ՆԱՏՕ-ի դրոշը:
-
29.04.2017|
15:55
Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովին և ելույթ ունեցել: Նա հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացման ճանապարհին։
-
29.04.2017|
15:54
ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 27-ի երեկոյան, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել ռուսաստանյան բուհերի հայ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
-
29.04.2017|
15:52
Այսօր Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցել են գործընկեր վեց պետությունների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։