-
26.04.2017|
00:48
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է հանդիպումը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Նրանց բանակցությունները պետք է տեղի ունենային երեքշաբթի՝ հաղորդում է Bild-ը:
-
26.04.2017|
00:47
Ես առավելագույն ջանքեր եմ ներդնելու՝ ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծման համար՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած թեկնածու Էմանուել Մակրոնը:
-
26.04.2017|
00:46
Եվրամիությունը Մեծ Բրիտանիայից կպահանջի փոխհատուցում վճարել երկու միլիարդ դոլար, քանի որ բրիտանական իշխանություններն ի վիճակի չեն եղել Brexit-ից հետո պայքարել մաքսային խախտումների դեմ՝ գրում է Times-ը:
-
26.04.2017|
00:45
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրավիճակն ավելի բարդ է, քան՝ սառը պատերազմի տարիներին: «Անկասկած, այժմ ավելի կոշտ է:
-
26.04.2017|
00:44
Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100-հազարանոց զորախումբ է տեղակայել ԿԺԴՀ-ի հետ սահմանին, բարձրացվել է ՉԺՀ-ի զինված ուժերի պատրաստության մակարդակը, հայտնում է Yomiuri ճապոնական թերթը:
-
26.04.2017|
00:44
Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Անկարան դատապարտում է ԵԽԽՎ-ին, որը վճռել է վերսկսել մոնիտորինգը Թուրքիայում և վճիռը որակում էանարդար որոշում»:
-
25.04.2017|
17:53
Օրերս հարկային ստուգումների պատճառով «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին կազմակերպել, այսօր ևս նրանք հավաքվել էին կառավարության դիմաց։
-
25.04.2017|
17:52
Երկարատև հիվանդությունից հետո 79 տարեկանում վախճանվել է ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը՝ Ռիմա Վաղարշակի Նաղդալյանը: Հոգեհանգիստը՝ վաղը, Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18.00-ից:
-
25.04.2017|
17:36
Ապրիլի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ հերթական նստաշրջանը սկսվեց սկանդալով՝ հանձնաժողովներում քննարկվել էր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի հրաժարականի հարցը և մտել լիագումար նիստ՝ կոռուպցիոն սկանդալներին առնչության պատճառով:
-
25.04.2017|
17:32
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: