-
25.04.2017|
16:23
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել այլ երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը և Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել պետքարտուղարությանը՝ գրում է Foreign Policy-ն՝ հղում անելով բյուջետային փաստաթղթերին և աղբյուրներին:
-
25.04.2017|
16:22
Բարաք Օբաման ԱՄՆ Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև։ Չիկագոյի համալսարանում նա հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել աճող սերնդի հետ աշխատանքով։
-
25.04.2017|
16:18
Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
-
25.04.2017|
16:10
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Առաջ» շարժման առաջադրած թեկնածու Էմանուել Մակրոնը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում՝ հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Elabe կազմակերպության հարցման տվյալներին:
-
25.04.2017|
16:08
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է կոծկել Հայոց ցեղասպանության փաստը:
-
25.04.2017|
16:07
Եվրամիությունը և Թուրքիան պետք է սկսեն քննարկումները նոր ձևաչափով համագործակցության շուրջ՝ Բրյուսելում ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի «նոր ձևաչափ» ասելով:
-
25.04.2017|
16:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է աջակցությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Նրանք քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Եմենում, անվտանգության տեսանկյունից հրատապ որակել Հյուսիսային Կորեայի հարցը:
-
25.04.2017|
16:03
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը կիբեր հարձակման է ենթարկվել ռուս հաքերների կողմից՝ «Ասոշիեյթեդ Փրես»-ին և «Նյու Յորք Թայմզ»-ին հայտնել է նախագահի թեկնածուի քարոզարշավի ղեկավար Մանուր Մահջուբին։
-
25.04.2017|
16:00
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ապրիլի 24 -27-ին կլինի Ռուսաստանում։ Նա Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ուկրաինական հակամարտությունը:
-
25.04.2017|
15:53
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ ժամանակն է կարգավորել Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները: