24.04.2017|
23:09
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել La Stampa-ին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այցի նշանակությունն ապագային նայելու համար: Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս պապը կատարեց 2016-ի հունիսին, այն քիչ ուղևորություններից էր, որ պապն արդեն իսկ որոշել էր պաշտոնի անցնելու սկզբում: