20.04.2017|
08:54
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան խնդիր չի տեսնում Աբխազիայով ռուսական բեռների տարանցիկ փոխադրումները վերականգնելու համար: Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում, պատասխանելով աբխազական երկաթուղին վերաբացելու, դեպի Հայաստան և Վրաստան տարանցումը վերականգնելու հնարավորության հարցին, Լավրովն ասել է, թե հանդիպմանը այդ հարցը շոշափվել է: