-
19.04.2017|
01:49
Եվրոպայի խորհրդից Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավոր Ալեֆ Կորունը, որը Կանաչների կուսակցության անդամ է, կասկածներ ունի, որ մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել:
-
19.04.2017|
01:47
Պայթուցիկ հզոր սարք է գործարկվել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործարկվել է Լիմասոլի կենտրոնում գտնվող ռեստորանի ապակե դռան առջև:
-
19.04.2017|
01:46
Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը կարծում է, որ վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ հայտարարելու ճանապարհով մտադիր է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն հասնել խիստ պայմաններով և կառավարության ղեկավարի դիրքորոշումը գնահատում է որպես շատ մեծ սխալ՝ հայտարարել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացումը հունիսի 8-ին նշանակելու Մեյի որոշումը:
-
19.04.2017|
01:42
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը Սահմանադրական դատարանը կքննի ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ին՝ բանավոր ընթացակարգով: Դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկելու դիմումը ՍԴ էր ներկայացրել ապրիլի 14-ին:
-
19.04.2017|
01:42
Իսրայելը մտադիր չէ բանակցել հացադուլ հայտարարած պաղեստինցի դատապարտյալների հետ: Բողոքի ակցիայի կազմակերպիչ Մարվան Բարգութին տեղափոխվել է մեկ այլ բանտի մեկուսարան: Հացադուլին մասնակցում է ավելի քան հազար պաղեստինցի դատապարտյալ. նրանք պահանջում են բանտ վերադարձնել հանրային հեռախոսները և թույլատրել ավելի հաճախ տեսակցել ընտանիքների հետ:
-
19.04.2017|
01:41
Ճապոնիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդյունավետ է գնահատել երկկողմ բանակցությունները, որոնք կարող են առաջիկայում ճապոնական շուկայի դռները բացել ամերիկյան արտադրանքի համար:
-
19.04.2017|
01:24
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, անկախ կենտրոնամետ քաղաքական գործիչ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դեպքում կստանա 68 տոկոս ձայն, իսկ ծայրահեղ ազգայնական թեկնածու Մարին լը Պենը՝ 36 տոկոս՝ ըստ վերջին հարցման, որ անցկացրել է OpinionWay սոցիոլոգիական ծառայությունը:
-
19.04.2017|
01:23
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հունիսի 8-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ բրիտանական կառավարությունը բազմիցս հերքել էր մինչև 2020-ը ընտրությունների անցկացման հնարավորությունը:
-
19.04.2017|
01:22
Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործելաոճը և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը:
-
18.04.2017|
21:43
Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: