17.04.2017|
00:26
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայրապետական պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարև, անսահման է ուրախությունը այսօր մեր հոգիներում, քանզի Քրիստոսի Հարությամբ մահը խորտակվեց, և մարդկանց տրվեց պարգևը հավիտենական կյանքի, երկնքի արքայության: