16.04.2017|
15:09
Մոլդովան մեր պես փոքրիկ ու աղքատ երկիր է, բայց պատմությամբ ու աշխարհագրական դիրքով Ասիայի հետ որևէ առնչություն չունի: Նույնիսկ 2014-ին Եվրամիության հետ ասոցացվեց, ու ինչքան էլ հանդուգն համարվեր այդ քայլը, նույնքան էլ պատճառաբանված ու մոտիվացված էր, որովհետև Մոլդովան քիփ հարևանն է իր արյունակից ու ԵՄ անդամ Ռումինիայի և երկու «ավագ եղբորից»` Ռուսաստանից ու Ռումինիայից, ընտրեց նրան, որի հետ «մի հորից ու մորից» էր: