-
13.04.2017|
15:34
2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կհրապարակի՝ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
-
13.04.2017|
15:33
ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 24-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ռուսաստան:
-
13.04.2017|
15:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան էլ լավ չեն: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է, որ երկկողմ հարաբերությունները «ցածր մակարդակի վրա են»:
-
13.04.2017|
15:28
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո ՌԴ-իև ԱՄՆ-ի միջև վստահության մակարդակը թուլացել է՝ «Միր»-ին տված հեռուստահարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ խոսքը «աշխատանքային մակարդակում, ռազմական մակարդակում» վստահության մասին է:
-
13.04.2017|
15:27
Ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
-
13.04.2017|
15:26
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 300 կրակոց:
-
13.04.2017|
14:17
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու ապրիլի 14-ին Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
-
13.04.2017|
13:57
ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Պաշտպանության նախարարությանը ածուխ մատակարարող ընկերության կողմից նախարարությանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելու գործով։
-
13.04.2017|
12:57
Ապրիլի 12-ին Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացվել է թրեյնինգ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների համար:
-
13.04.2017|
12:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հաստատել է, որ Ռուսաստանը մտադիր է լուծել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները: