-
12.04.2017|
20:19
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.` Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
-
12.04.2017|
16:39
Ռուսաստանի իշխանությունները «գունավոր հեղափոխություն» թույլ չեն տա երկրում և ՀԱՊԿ անդամ երկրներում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
-
12.04.2017|
16:38
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ: «Մենք կսկսենք նախապատրաստական աշխատանքը»,- ասված Է Նազարբաևի՝ «Եգեմեն Ղազախստան» («Անկախ Ղախախստան») թերթում հրապարակված հոդվածում:
-
12.04.2017|
16:38
«Վեստի» ռադիոկայանի ունկնդիրները հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին խորհուրդ են տվել Բաքվին չնայել ավտոմեքենայի պատուհանից։
-
12.04.2017|
16:19
Երևանի ավագանու ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ն ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել տեղակայման վայրերը: Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:
-
12.04.2017|
16:18
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տվյալներ ունի Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողությունների մտադրության մասին:
-
12.04.2017|
16:17
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դեռևս բողոք չի ներկայացրել՝ ասել է ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ դեռ աշխատում են բողոքի վրա։
-
12.04.2017|
16:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին տվել է հնարավորություն՝ պահպանելու դեմքը և կառուցողական ներդրում անելու Սիրիայի հակամարտության կարգավորման գործում՝ Իդլիբ նահանգում քիմիական հարձակումից հետո՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CNN հեռուստաալիքի եթերում:
-
12.04.2017|
16:16
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,22 տոկոսով՝ հասնելով 53,52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
-
12.04.2017|
16:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի անդամների արձագանքը սիրիական ավիաբազային ուղղված ԱՄՆ հարվածին համեմատել է չինական արձանիկների վարքի հետ՝ փոխանցում է BBC-ին: