ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները, մեջբերել է Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի վեպը։ «ՈՒզում եմ ասել՝ ձանձրալի է, աղջիկներ։ Մենք այդ ամենն արդեն տեսել ենք, դիտարկել ենք»,- ասել է Պուտինը։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ՌԴ հակամարտություն թույլ չտալու համար:
Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՅԴ-ն քննարկում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը եղել է անժամկետ և պետք է շարունակական բնույթ կրի՝ ՀՅԴ-ն իր առջև դրված մի շարք խնդիրներ դեռևս չի հասցրել կյանքի կոչել, ուստի անհրաժեշտ է կոալիցիա կազմել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին: Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն:
Վրաստանը պատրաստվում է ֆրանսիական արտադրության հակաօդային պաշտպանության միջոցներ ձեռք բերել՝ Վրաստանի խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
G7-ի երկրների և մերձավորարևելյան 5 պետությունների` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Հորդանանի ԱԳ նախարարները Իտալիայի հյուսիսում գտնվող Լուկկա քաղաքում բանակցությունների ընթացքում չեն կարողացել միասնական քաղաքականություն մշակել Սիրիայի հարցում:
Երկուշաբթի երեկոյան Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան եռօրյա այցով ժամանեց Մոսկվա: Ռուսական մամուլը նրանից սենսացիոն ժեստ է սպասում՝ հրավեր Վլադիմիր Պուտինին՝ G7-ի հանդիպմանը Տաորմինում, որ Իտալիայի նախագահությամբ կայանալու է մայիսի 26-27-ին՝ հաղորդում է La Repubblica-ն:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...