ՄԱԿ-ի ԱԽ նիստն ավարտվեց՝ ինչպես պիտի ավարտվեր՝ առանց արդյունքի, առանց բանաձև ընդունելու Սիրիայի Իդլիբ նահանգում ենթադրյալ գազային հարձակման մասին: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի առաջարկած «մեղադրական» բանաձևը չքվեարկվեց:
«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և ապրում է ավելի քան 3 տարի։
Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արսեն Հակոբյանի՝ «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:
2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
Այս տարի ապրիլի 12-ին մեկնարկող մրցույթ-փառատոնը նվիրվում ՀՀ հետ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին:
Սիրիայում ստեղծված վիճակի կարգավորումը պահանջում է բազմակողմանի քաղաքական լուծում, դրան հնարավոր չէ հասնել մեկ գիշերվա ռմբակոծություններով՝ կարծում է ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին:
«Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նա կգլխավորի «Ելք» դաշինքի ցուցակը: Ապրիլի 7-ին որոշումը կայացվել է դաշինքի անդամների մասնակցությամբ քննարկման արդյունքում: Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացից հանդես է եկել տեսաուղերձով, իսկ նրա թիկունքում կանգնած էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Չինաստան մեկնելու ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հրավերը: Չինաստանի նախագահը հորդորել Է ընդլայնել համագործակցությունը ներդրումների, էներգետիկայի և ենթակառուցվածքային նախագծերի բնագավառում:
Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը վնաս է հասցրել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ազատության» հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «ՀՀԿ-ի օրակարգում այս պահին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա ձևավորելու հարց չկա: ՀՅԴ-ի հետ կապված էլ չենք քննարկել:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...