07.04.2017|
10:30
Այս տարվա առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել են 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային: 2016 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24,3 մլրդ դրամով կամ 10,5 տոկոսով: Հարկային մասով աճը կազմել է 20,3 մլրդ դրամ կամ 11,6 տոկոս, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7,3 տոկոս: