Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Արման Թաթոյանը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին

    Արման Թաթոյանը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին

    05.04.2017| 17:30
    Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել է օմբուդսմենի աշխատակազմի աշխատանքը Հայաստանի ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում:
  • ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել Լուկաշենկոյին

    ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել Լուկաշենկոյին

    05.04.2017| 17:29
    ԱՄՆ մի քանի կոնգրեսականներ նամակ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խոր մտահոգություն հայտնելով ցուցարար քաղաքացիների նկատմամբ գործադրված ճնշումների առնչությամբ:
  • ՄԱԿ ԱԽ-ն կքննարկի Իդլիբում հարձակման հարցը

    ՄԱԿ ԱԽ-ն կքննարկի Իդլիբում հարձակման հարցը

    05.04.2017| 17:28
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու Սիրիայի Իդլիբ նահանգում երեկ հարձակման ժամանակ քիմիական զենք օգտագործելու հարցը, որի հետևանքով 58 մարդ է մահացել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարձակումը դատապարտելի է և չի կարող անտեսվել:
  • Երկրաշարժ Ադրբեջանում և Իրանում

    Երկրաշարժ Ադրբեջանում և Իրանում

    05.04.2017| 17:24
    Ապրիլի 5-ին ժամը 3:16 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.071 աստիճան և արևելյան երկայնության 48.48 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 20 կմ խորությամբ, 4,3 մագնիտուդով երկրաշարժ:
  • Տաքանում ենք՝ մի քիչ

    Տաքանում ենք՝ մի քիչ

    05.04.2017| 17:23
    Հայաստանի տարածքում ապրիլի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 7-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, ապրիլի 8-9-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
  • Օրը շփման գծում

    Օրը շփման գծում

    05.04.2017| 17:22
    Ապրիլի 4-ին և լույս 5-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 900 կրակոց:
  • Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը` նոր անիմացիոն ֆիլմաշարում

    Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը` նոր անիմացիոն ֆիլմաշարում

    05.04.2017| 15:43
    ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ զվարճախոս-կատակաբաններ Պըլը Պուղու և Պոլոզ Մուկուչի մասին:
  • Ո՞ւմ է պետք կոալիցիան

    Ո՞ւմ է պետք կոալիցիան

    05.04.2017| 13:17
    Կուսակցությունները, որպես կանոն, աշխատում են ընտրությունների ժամանակ այնպիսի քվեներ ստանալ, որպեսզի կարողանան ինքնուրույն ձևավորել կառավարություն: Այդ դեպքում նրանք անկաշկանդ են լինում և կարողանում են իրականացել այն ծրագրերը, որ ունեն, կատարել նախընտրական խոստումները: Կոալիցիան մի տեսակ կաշկանդում է, որովհետև ստիպված ես լինում ինչ-որ ծրագրերից ու սկզբունքներից հրաժարվել: Համենայնդեպս, դա է հուշում համաշխարհային պրակտիկան:
  • Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի կբացահայտի լավագույն ձայներին

    Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի կբացահայտի լավագույն ձայներին

    05.04.2017| 11:10
    Մինչև ապրիլի 25-ը շարունակվում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվելու է «վոկալ» մասնագիտությամբ։
  • Երևանյան միջավայրին համահունչ ցուցատախտակներ

    Երևանյան միջավայրին համահունչ ցուցատախտակներ

    05.04.2017| 10:49
    Մայրաքաղաքի արտաքին տեսքը բարելավելու նպատակով Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հայտարարությունների նոր, երևանյան միջավայրին համահունչ ցուցատախտակներ: Այս փուլում արդեն փոխարինվել է 60 ցուցատախտակ: