-
03.04.2017|
23:32
Եվրամիությունը ցավակցում է ռուս ժողովրդին և կարող է կողմնորոշվել Սանկտ Պետերբուրգի պայթյունի նկատմամբ հետագա արձագանքի հարցում, երբ ստանա լրացուցիչ տեղեկատվություն տեղի ունեցածի մասին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
-
03.04.2017|
23:31
Մեծ Բրիտանիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել Ռուսաստանի իշխանություններին` կապված Սանկտ Պետերբուրգում միջադեպի հետ՝ հայտնել է վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:
-
03.04.2017|
23:31
ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ցավակցություն են հայտնել Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
-
03.04.2017|
23:30
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
-
03.04.2017|
23:29
Ապրիլի 2-ին Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի համար մեծ պատիվ է եղել որպես դիտորդ ներկա լինել ընտրություններին։
-
03.04.2017|
23:28
Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի կապակցությամբ ցավակցագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին:
-
03.04.2017|
23:28
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
-
03.04.2017|
23:27
Ընտրությունները կազմակերպված էին դրական, բայց չենք ասում, որ իդեալական էին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը:
-
03.04.2017|
23:26
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա Սերբիայի նորընտիր նախագահ Վուչիչին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում:
-
03.04.2017|
23:24
ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցությունը չի բացառում, նույնիսկ հնարավոր է համարում: