03.04.2017|
23:09
ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան անցած «Ելք» դաշինքը չի պատրաստվում մանդատները վայր դնել։ «Երբ ես ընտրվել էի, մի մանդատ ունեի, էլի այդ կոչերը հնչում էին, եթե «Ելք» դաշինքը մանդատները վայր դնի, ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովում ընդդիմություն չի լինի»,- ասել է «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը։