02.04.2017|
19:38
ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո էլ դասեր չեն քաղվել։ Եռաբլուր պանթեոնում զոհված հերոսների հիշատակին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց. «Ընդամենը մի քանի ամիս տևեց զգոնանալը, սթափվելը, որից հետո էլի մոռացվեց։ Նույն անտարբերությունը, նույն, կներեք բառիս համար, «բառադիությունը»։ Սա վիճակ չէ, այսպես չպետք է լիներ»։