Հայաստանում քաղաքական բանավեճ գոյություն չունի: Փոխադարձ վիրավորանքներ են` կեղծիքի ու զոռբայության մթնոլորտում: Լավագույն դեպքում կենտրոնանում են ասողի վրա` մոռանալով ասելիքի բովանդակությունը:
Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 300 կրակոց:
ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակն ասել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունում լիովին աջակցում են ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) կողմից Բաքվին ու Երևանին հասցեագրված հորդորներին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել հրադադարի մասին պայմանավորվածությանը։
Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով՝ քվեարկության և ձայների հաշվարկման ամբողջ ընթացքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա ու ավագ խորհրդական, 35-ամյա Ջարեդ Քուշները ստիպված է եղել 266 տարբեր պաշտոն լքել մասնավոր ոլորտում՝ պետական ծառայության անցնելու համար՝ Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը ապրիլի 1-ից ստանձնել է նախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կառույցի աշխատանքը կղեկավարի Նիկի Հեյլին, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչն է երեք ամիս:
Սպիտակ տունն ուրբաթ հրապարակել է տվյալներ ԱՄՆ վարչակազմի աշխատողների ֆինանսական կարողության մասին, համաձայն որոնց՝ նախագահի դստեր և փեսայի կարողությունը գերազանցում է 740 մլն դոլարը:
Ապրիլի 1-ին, ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Մարտունու, Ապարանի, Մեղրու, Կապանի, Սիսիանի, Արթիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է գալիս:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...