29.03.2017|
10:26
ԿԸՀ-ն մերժել է ՕՐՕ դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին: ՕՐՕ դաշինքը պահանջել էր ՀՀԿ-ի գրանցումը ճանաչել անվավեր՝ հիմնվելով հեռախոսային ձայնագրությունների վրա, որոնք վկայում են՝ դպրոցների ու մանկապարտեզների 114 տնօրեններ իշխող կուսակցության համար ընտրողներ են ցուցակագրել։