-
25.03.2017|
00:32
ՕՐՕ դաշինքը Սպիտակում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել:
«ՕՐՕ-ն կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ չեղյալ ճանաչելու ՀՀԿ-ի մասնակցությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
-
25.03.2017|
00:31
Մոսկվայում 95 տարեկան հասակում մահացել է փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին: Ստեփանը հինգ եղբայրներից վերջին ողջ մնացածն էր:
-
25.03.2017|
00:30
Այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, սկսվել է Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: Քվեարկությունը կավարտվի մարտի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
-
25.03.2017|
00:29
Պետդումայի նախագահի հրավերով Մոսկվայում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլում հանդիպմանը քննարկվել են «ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հեռանկարները»:
-
25.03.2017|
00:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանրապետական պատգամավորներին կոչ է անում կողմ քվեարկել Obamacare-ի չեղարկմանը:
-
25.03.2017|
00:25
ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին և տարակուսանք է հայտնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին տեսաերիզի շրջանառման կապակցությամբ:
-
25.03.2017|
00:24
Եգիպտոսի նախկին նախագահ, 88-ամյա Հոսնի Մուբարաքն ազատ արձակվեց, ըստ Ռոյթերզի, հայտնել է նրա փաստաբանը։ Մուբարաքը Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող ռազմական հոսպիտալից ուղևորվել է Գալիոպոլիի իր տուն։
-
25.03.2017|
00:22
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դևիդ Վալադաոյի և Դևիդ Թրոթի, հանձնախմբի անդամ Դուգլաս Լամբըրնի հետ:
-
25.03.2017|
00:00
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա մարտի 26-ին լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:
-
24.03.2017|
16:50
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը ստեղծել են հայ ծրագրավորողները: